Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը հիշեցնում է նախնական գնագոյացման պայմանավորվածության ՀՀ կարգավորումները
25/09/2025 12:08
Կիսվել

ՊԵԿ-ը հիշեցնում է նախնական գնագոյացման պայմանավորվածության ՀՀ կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կար­գա­վորումները։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է՝ 2025 թվականին արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։

Ըստ կարգավորումների՝ նախնական գնագոյացման պայմանա­վորվա­ծութ­յունը գործիք է, որի մի­ջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համա­ձայ­նեցնում են տրանս­ֆե­րա­յին գնագոյացման կարգավորումներով սահմանված վերահսկվող գործարքների ֆինան­սա­կան ցուցանիշները՝ հիմնվելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի վրա։ Պայմա­նա­վորվածությունը կարող է կնքվել մինչև հինգ տարի ժամկետով՝ ապահովելով իրավական հստա­­կություն և կանխատեսելիություն փոխկապակցված կողմերի միջև իրականացվող գոր­ծարքների գնագոյացման գործընթացում։ Նախնական գնագոյաց­ման պայմանա­վոր­վա­ծությունը նպատակ ունի նվազեցնել հարկային անորոշությունները, կանխել հետագա վեճերը և ճշգրտումները, ինչպես նաև բացառել տրանսֆերային գնագոյացման ստուգում­ների անհրաժեշտությունը տվյալ գործարքի մասով։

Կոմիտեն նաև հիշեցնում է՝ նախնական գնագոյացման պայմանա­վոր­վա­ծության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանվել են ՀՀ ՊԵԿ նախագահի 2022 թվա­կանի սեպտեմբերի 9-ի 943-Լ հրամանով։ Հրամանի համաձայն՝ նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ դիմում Հարկային մարմին կարող են ներ­կայացնել այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ տարածվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, մասնավորապես այն վերահսկվող գործարքների նկատ­մամբ, որոնք իրականացվել են ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց հետ։ Այնուհետև, Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքում և նախ­նա­կան գնա­գո­յացման պայմանավորվածության ձեռքբերման շրջանակում, հարկ վճա­րողի և Հարկային մարմնի միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են հա­մա­ձայ­նագրի կողմերը, գործողության ժամկետը, առարկա հանդիսացող գործարքը, ֆի­նան­սական ցուցանիշը և վերջինիս հաշվարկման մեթոդաբանությունը, ֆինանսական ցու­­ցա­նի­շի նկատմամբ կիրառվող տրանսֆերային գնագոյացման մեթոդն ու համադրե­լիութ­յան վեր­լու­ծությունը և այլն։

ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան հարկ վճարողներին դիմել վերոնշյալ կարգա­վորումների կիրառմանը՝ հաշվի առնելով ֆինանսական և վարչական ռեսուրսների զգա­լիորեն խնա­յելու վերջիններիս հնարավորությունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52