ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՒՄ
Վրաստանի գազատրանսպորտային Ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: «ՀայՌուսգազարդ» – ի մասնագետների խումբը գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:
Վրաց գործընկերների հավաստիացմամբ` աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների: