Հիմնադրվել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ
Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը:
Կառավարությունից հայտնում են, որ այս հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է: