Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 19%-ով
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 709,5 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից Ռուսաստան արտահանումը 175,8 մլն ԱՄՆ դոլար, Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 533,6 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, մինչդեռ Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 19%-ով, Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ կրճատվել 5%-ով:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր-երկիր Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 22%-ը: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 21.3%, ներմուծման կառուցվածքում՝ 22.6%: