
ՊԵԿ. Կատարվում են աշխատանքներ e-Invoicing համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։