
2025թ.-ի օգոստոսին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 1,619
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի օգոստոսի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,619:
2025թ.-ի օգոստոսին Երևանում իրականացվել է 1,052 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 65%-ը:
Կոտայքում իրականացվել է 225 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 13․8%-ը:
Լոռիում՝ 80 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.9%:
Արմավիրում իրականացվել է 71 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․4%-ը:
Շիրակում՝ 53 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․3%:
Սյունիքում՝ 53 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․3%-ը:
Արարատում իրականացվել է 34 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․1%-ը:
Գեղարքունիքում՝ 19 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․2%:
Տավուշում՝ 16 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1%:
Վայոց Ձորում՝ 9 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0.6%:
Արագածատնում իրականացվել է 7 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․4%-ը: