Քննարկվել են սիրիահայ ուսանողների ուսմանն աջակցելու հետ կապված հարցեր
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանին, Սիրիայում Գ. Գյուլպենկյան հիմնարկության նախկին ներկայացուցիչ Արուշ Եսայանին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնահարցերը, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսմանն աջակցելու հետ կապված խնդիրները: