
Կառավարությունում մեկնարկում են 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
Սեպտեմբերի 17-ից կառավարությունում կմեկնարկեն ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Նշենք, որ ըստ նախնական տարբերակի՝ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:
Նշենք, որ մինչ քննարկումների մեկնարկը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: