
ԵՄ-ն սահմանել է պատժամիջոցներ չինական 12 և հնդկական 3 ընկերությունների նկատմամբ
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում սահմանափակումների տակ են հայտնվել Չինաստանի 12, Հնդկաստանի 3 և Թաիլանդի 2 ընկերություն։
ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են հետևյալ չինական ընկերությունները՝ Splendent Technologies, Jove HK Limited, China Purchasing Group (Chbay), Lingtong International Supply Chain Management Company Limited, Heilongjiang Karubis Trade Development Co., Ltd, Yiwu Vortex Import and Export Co., Ltd, Zhejiang Zhenhuan CNC Machine Tool Co., Ltd, Conti-Far Logistics Co. Ltd, Alice Components Co. Ltd, Hong Kong Park On Electronics Technology, Suzhou Ecod Precision Manufacturing Co., Ltd, Shandong Xinyilu International Trade Co., Yiwu City Duniang Trading Co.:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հնդկաստանում գրանցված Aerotrust Aviation Private Limited, Ascend Aviation India Private Limited և Shree Enterprises ընկերությունները:
Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել նաև Թաիլանդում գործող Soguzo Co. Ltd և TECGR CO. Ltd ընկերությունների նկատմամբ։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտնել էր, որ 19-րդ պատժամիջոցների փաթեթը ուղղված է նաև Հնդկաստանի և Չինաստանի որոշ կառույցների դեմ։