
Մեկնարկել են ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: