Վրաստանի տրանզիտային միջանցքի ծանրաբեռնվածությունը նվազել է
2025 թվականին Վրաստանի տրանզիտային միջանցքի ծանրաբեռնվածությունը նվազել է, իսկ արտասահմանյան բեռնատարների կողմից ճանապարհների օգտագործումից ստացված եկամուտները նվազել են։ Այս մասին գրում է bm.ge պորտալը՝ հղում անելով երկրի պետական գանձապետարանի տվյալներին։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի տարածքով անցել է 357.1 հազար միջազգային բեռնատար մեքենա, ինչը բյուջեն համալրել է մոտ 125 միլիոն լարիով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտները նվազել են մոտ 7%-ով կամ 8 միլիոն լարիով։ Վրացական ճանապարհներով անցել է մոտ 23 հազարով պակաս բեռնատար, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։
Մեկ բեռնատարի տրանզիտային թույլտվության արժեքը կազմում է 350 լարի։
Հոսքի անկումը շարունակվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Ռեկորդային էր 2023 թվականը, երբ Վրաստանը տրանզիտային բեռնափոխադրումներից ստացվել էր գրեթե 182 միլիոն լարի եկամուտ։ Իսկ 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 179.4 միլիոն լարի։
