Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Ամերիաբանկն է
31/10/2025 09:00
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 269.198 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի 18.7%(-0.35 տոկոսային կետ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 252.115 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 19.05%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված եկամտային հարկի ծավալն աճել է 17.08 մլրդ դրամով կամ շուրջ 6.78%-ով։

Առաջատար 10 ընկերությունները եկամտային հարկի ծավալով

Ամերիաբանկը 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուծել 9.63 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծվել էր 7.6 մլրդ դրամ՝ այսպիսով արձանագրելով  շուրջ 2.03 մլրդ դրամի կամ 26.7% աճ։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 38.53%:

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է 8.26 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 7.46 մլրդ դրամ, արձանագրելով 802 մլն դրամ կամ 10.76% աճ։ Ընկերությունը պահպանել է 2-րդ հորիզոնականը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 22.84%:

Սոֆթ Կոնստրակտը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է շուրջ 6.59 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 6.04 մլրդ դրամ, արձանագրելով 544 մլն դրամ կամ 9% աճ։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 40.47%։ Ընկերությունը կրկին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Արդշինբանկը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է շուրջ 6.18 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 3.58 մլրդ դրամ, արձանագրելով 2.6 մլրդ դրամ կամ 72.76% աճ, այսպիսով բարձրացնելով կազմակերպության դիրքը երկու հորիզոնականով և ապահովելով առաջին տասնյակում ամենաբարձր աճի ցուցանիշը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 19.37%։

Դիջիթեյնը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է 4.57 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 3.36 մլրդ դրամ, արձանագրելով 1.21 մլրդ դրամ կամ 36.13% աճ։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպության դիրքը բարձրացել է 3 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 27.38%։

Ակբա բանկը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է շուրջ 4.57 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 4.2 մլրդ դրամ, արձանագրելով 372 մլն դրամ կամ 8.87% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 40.59%։

Գազպրոմ Արմենիան հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է 4.35 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 3.73 մլրդ դրամ, արձանագրելով 620 մլն դրամ կամ 16.62% աճ։ Գազպրոմ Արմենիայի դիրքը իջել է երկու հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 12.48%։

Սիթին հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է 3.65 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 3.06 մլրդ դրամ, արձանագրելով 595 մլն դրամ կամ 19.48% աճ։ Կազմակերության դիրքը բարձրացել է մեկ հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 24.21%։

Սինոփսիս Արմենիան մուծել է 3.55 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 3.05 մլրդ դրամ, արձանագրելով 499 մլն դրամ կամ 16.35% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է մեկ հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 67.81%։

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր կազմակերպությունը հունվար-սեպտմեբեր ամիսներին մուծել է մոտ 3.4 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 3.44 մլրդ դրամ, արձանագրելով շուրջ 39 մլն դրամ կամ 1.13% բացասական աճ, իսկ կազմակերպության դիրքը իջել է երեք հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 29.03%։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84