Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ խոշոր հարկատուներ. Ակցիզային հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Գրանդ Տոբակոն է
10/11/2025 12:02
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Ակցիզային հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկի ծավալը մոտ 108.37 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 7.53% (+0.36 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 94.9 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 7.17%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված ակցիզային հարկի ծավալը աճել է շուրջ 13.46 մլրդ դրամով կամ 14.19%-ով։

Առաջատար 10 ընկերությունները ակցիզային հարկի ծավալով

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 30.34 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 25.04 մլրդ դրամ, արձանագրելով մոտ 5.3 մլրդ դրամ կամ 21.13% աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմակերպությունը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 66.03%։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 11.58 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 8.81 մլրդ դրամ, արձանագրելով 2.76 մլրդ դրամ կամ 31.37% աճ։ Ընկերությունը պահպանել է երկրորդ հորիզոնականը։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 63.62%։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8.15 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 8.25 մլրդ դրամ, արձանագրելով 105 մլն դրամ կամ 1.28% բացասական աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 52%։

Ջեյ Թի Այ Արմենիան այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 6.16 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 7.14 մլրդ դրամ, արձանագրելով 984 մլն դրամ կամ 13.79% բացասական աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 64.97%։

Սի Փի Էս Էներջի գրուպը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 5.84 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 4.53 մլրդ դրամ, արձանագրելով 1.31 մլրդ դրամ կամ 29.04% աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 30.75%։

Արթ Վայն-ը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 4.58 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 1.71 մլրդ դրամ, արձանագրելով 2.87 մլրդ դրամ կամ 168.02% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 9 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 68.86%։

ՍՊՍ Սիգարոն ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.41 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 2.5 մլրդ դրամ, արձանագրելով մլն դրամ կամ աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 37.02%։

Նեվիսը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  2.65 դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  1.94 մլրդ դրամ, արձանագրելով 716 մլն դրամ կամ 36.99% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 4 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 65.32%։

Ֆլեշն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  2.59 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 3.1 մլրդ դրամ, արձանագրելով 501 մլն դրամ կամ 16.23% աճ։ Ընկերության դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23.82%։

Ավերսն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  2.47 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  854 մլն դրամ, արձանագրելով 1.62 մլրդ դրամ կամ 189.39% աճ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 67.59%։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08