Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 64.42-0.49 WTI - 60.49-0.67
COMEX:  GOLD - 3940.10-1.24 SILVER - 47.13-1.59
COMEX:  PLATINUM - 1541.90-1.91
LME:  ALUMINIUM - 2884.00+0.87 COPPER - 10887.50-0.68
LME:  NICKEL - 15226.00-0.88 TIN - 36086.00+0.79
LME:  LEAD - 2017.00+0.02 ZINC - 3055.50+0.99
FOREX:  USD/JPY - 153.35-0.45 EUR/GBP - 1.1487-0.23
FOREX:  EUR/USD - 1.1487-0.23 GBP/USD - 1.3015-0.86
STOCKS RUS:  RTSI - 1001.30+0.00
STOCKS US: DOW JONES - 47085.24-0.53 NASDAQ - 23348.64-2.04
STOCKS US: S&P 500 - 6771.55-1.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 50212.27-2.50 TOPIX - 3268.29-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25935.41-0.07 SSEC - 3969.25+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 9714.96+0.14 CAC40 - 8067.53-0.52
STOCKS EUR:  DAX - 23949.11-0.76
05/11/2025  CBA:  USD - 382.57+0.02 GBP - 498.34-1.81
05/11/2025  CBA:  EURO - 439.34-0.78
05/11/2025  CBA:  GOLD - 48598-910 SILVER - 587.44-12.46
Bild․ Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառները չեղարկվում են՝ խնայողության նկատառումներով
05/11/2025 16:16
Կիսվել

Bild․ Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառները չեղարկվում են՝ խնայողության նկատառումներով

Մի շարք գերմանական քաղաքներ տնտեսական պատճառներով հրաժարվում են ավանդական սուրբծննդյան տոնավաճառների անցկացումից: Այս մասին գրում է Bild թերթը։

Այդ քաղաքներից է Արևմտյան Գերմանիայի Օվերատը (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամաս)։ Տարիներ շարունակ քաղաքի բնակիչների համար ավանդույթ էր դարձել Սուրբ Վալբուրգայի եկեղեցու մոտ տեղակայված տոնավաճառը։ Սակայն անվտանգության միջոցառումների ապահովումը՝ կապված ահաբեկչության բարձր սպառնալիքի հետ, պահանջում է լրացուցիչ միջոցներ:

Ինչպես նշում է Bild-ը, առանց անվտանգության ծրագրի տոնավաճառը չի կարող գործել։ Միևնույն ժամանակ, վերջին շրջանում զգալիորեն աճել են ծախսերը՝ կապված պաշտպանական պատնեշների տեղադրման և անվտանգության ծառայության վճարման հետ․ վերջին մեկուկես տարում ասոցիացիան այս նպատակով ծախսել է մոտ 17.5 հազար եվրո։ Քաղաքային վարչակազմը հրաժարվել է փոխհատուցել այդ ծախսերը, ինչի հետևանքով այս տարի տոնավաճառը չի անցկացվի։

Մյուս քաղաքում՝ Կերպենում, խնայողության նկատառումներով որոշել են փոխել տոնավաճառի անվանումը։ Այժմ այն կոչվում է «Վայելքի շուկա՝ Սուրբ Ծննդից առաջ»։ Միջոցառումը կազմակերպող AGK միավորումը իր որոշումը բացատրել է քաղաքային իշխանությունների կողմից ֆինանսավորման պակասով։ Բացի այդ, նոր անվանումը թույլ կտա խուսափել այն խիստ պահանջներից, որոնք վերաբերում են «Սուրբծննդյան տոնավաճառ» կարգավիճակին։ Այս փոփոխության արդյունքում տոնավաճառի տարածքը կփոքրանա, ուստի անվտանգության ապահովման համար կպահանջվի ավելի քիչ անձնակազմ:

05/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.57
+0.02
Եվրո (EUR)
439.34
-0.78
Ռուբլի (RUR)
4.7033
-0.0347
Լարի (GEL)
141.24
+0.05
48598
-910
Արծաթ
587.44
-12.46