Սաուդյան Արաբիան դեկտեմբերին կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար
Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կտրուկ կնվազեցնի նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությունում։
Ասիայի համար մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը, կէժանանա 1.2 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Saudi Aramco-ի՝ դրա գինը կլինի 1 դոլարով բարձր, քան Օմանի և Դուբայի նավթային զամբյուղի միջին գինը։
ԱՄՆ-ի համար նախատեսված բոլոր տեսակի նավթերի գները կնվազեն 0.5 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, իսկ Հյուսիսային-Արևմտյան Եվրոպայի և Միջերկրածովյան տարածաշրջանի համար գները կմնան անփոփոխ։
