Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 440.00-1.00
OIL:  BRENT - 63.77-1.01 WTI - 59.86-1.04
COMEX:  GOLD - 3980.30+1.02 SILVER - 47.86+1.55
COMEX:  PLATINUM - 1565.20+1.51
LME:  ALUMINIUM - 2850.00-1.18 COPPER - 10697.50-1.75
LME:  NICKEL - 15035.00-1.25 TIN - 35649.00-1.21
LME:  LEAD - 2020.00+0.15 ZINC - 3043.00-0.41
FOREX:  USD/JPY - 153.95+0.39 EUR/GBP - 1.1506+0.17
FOREX:  EUR/USD - 1.1506+0.17 GBP/USD - 1.306+0.35
STOCKS RUS:  RTSI - 988.12-1.32
STOCKS US: DOW JONES - 47311.00+0.48 NASDAQ - 23499.80+0.65
STOCKS US: S&P 500 - 6796.29+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9777.08+0.64 CAC40 - 8074.23+0.08
STOCKS EUR:  DAX - 24049.74+0.42
06/11/2025  CBA:  USD - 382.48-0.09 GBP - 500.28+1.94
06/11/2025  CBA:  EURO - 440.27+0.93
06/11/2025  CBA:  GOLD - 48797+199 SILVER - 585.46-1.98
ԱՄՆ 40 օդանավակայաններում կսահմանափակվի օդային երթևեկությունը
06/11/2025 17:30
Կիսվել

ԱՄՆ 40 օդանավակայաններում կսահմանափակվի օդային երթևեկությունը

ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի դադարեցման՝ շաթդաունի հետևանքով, թռիչքների քանակը կկրճատվի 10%-ով, ինչը կազդի երկրի 40 խոշոր օդանավակայանների վրա։ Այդ մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Շոն Դաֆին:

Վերլուծական Cirium ընկերության հաշվարկներով՝ սա կարող է նշանակել մինչև 1800 չվերթի չեղարկում՝ ընդհանուր 268 հազար ուղևորի նստատեղով, որոնք նախատեսված էին նոյեմբերի 7-ին։ Մասնավորապես, երկրի ամենաբեռնված օդանավակայանում՝ Չիկագոյի Օ’Հարայում, 10% կրճատումը կհանգեցնի 120 չվերթների չեղարկման՝ մոտ 14.5 հազար ուղևորի համար։

Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդը հայտարարել էր, որ սահմանափակումները մտցվում են օդային անվտանգության ապահովման նպատակով։ Նա նշել էր, որ իր 35 տարվա աշխատանքի ընթացքում ավիափոխադրումների ոլորտում նման իրավիճակ չէր հիշում։

Շաթդաունի պատճառով ԱՄՆ-ի ավիադիսպետչերները հոկտեմբերի 1-ից ի վեր չեն ստանում աշխատավարձ։ Պետական կառույցները դադարեցրել են աշխատանքն ու վճարումները, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնեցնել ֆինանսավորման երկարաձգման օրինագիծը։

Ըստ Reuters-ի՝ առանց աշխատավարձի շարունակում են աշխատել շուրջ 13 հազար ավիադիսպետչեր և 50 հազար տրանսպորտային անվտանգության աշխատակից։

06/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.09
Եվրո (EUR)
440.27
+0.93
Ռուբլի (RUR)
4.7307
+0.0274
Լարի (GEL)
141.4
+0.16
48797
+199
Արծաթ
585.46
-1.98