Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ից ներկրվող տավարի մսի և ցիտրուսների մաքսատուրքերը նվազեցնելու պատրաստակամության մասին
21/11/2025 17:04
Կիսվել

ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ից ներկրվող տավարի մսի և ցիտրուսների մաքսատուրքերը նվազեցնելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել ԵՄ երկրներից որոշ ապրանքների՝ ներառյալ տավարի մսի և ցիտրուսների նկատմամբ կիրառվող առևտրային մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գյուղատնտեսության փոխնախարար Լյուկ Լինդբերգը։

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ ԱՄՆ-ն տասնյակ անուն միրգ, բանջարեղեն, ընկույզ, սուրճ ու թեյ, ինչպես նաև տավարի միս, դուրս է բերել այլ երկրների վրա կիրառվող ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի ցուցակից։ The New York Times թերթի տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմը նման քայլի է դիմել՝ ԱՄՆ-ում սննդամթերքի գների աճի պատճառով։

«Մենք ներմուծում ենք որոշակի սպիտակուցային մթերքներ, հնարավոր է՝ տավարի միս ԵՄ-ից, որը ևս մտնում է այս կատեգորիայի մեջ, և որոշ ցիտրուսային մրգեր։ Նախագահը ձգտում է ապահովել, որպեսզի սննդամթերքի գներն Ամերիկայում լինեն մատչելի», – ասել է նա բրիտանական Financial Times թերթին տրված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ ԵՄ-ն նվազեցնի մի շարք սանիտարական նորմեր, որոնք խոչընդոտում են որոշ ամերիկյան ապրանքների մուտքը եվրոպական շուկա։

Ավելի վաղ ԵՀ-ն հայտնել էր, որ մտադիր է ԱՄՆ վարչակազմին փոխանցել այն ապրանքների ցուցակը, որոնք Բրյուսելը ցանկանում է դուրս բերել ամերիկյան մաքսատուրքերի գործողությունից։ Ցանկում ընդգրկվելու են բժշկական սարքավորումներ, գինի, ալկոհոլային խմիչքներ, գարեջուր և մակարոնեղեն։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59