Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ էներգացանցերի արդիականացման փաթեթը
12/12/2025 16:40
Կիսվել

ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ էներգացանցերի արդիականացման փաթեթը

ԵՀ-ն առաջարկում է իրականացնել ԵՄ էներգետիկ ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում՝ նվազեցնելու սպառողների վճարները և ուժեղացնելու էներգետիկ անկախությունը։

ԵՀ-ն ներկայացրել է էներգետիկ ոլորտի մի շարք նախաձեռնություններ՝ European Grids Package և Energy Highways, որոնք նպատակ ունեն արդիականացնել և ընդլայնել ԵՄ էներգացանցերը, ուժեղացնել վերականգնվող էներգիայի ինտեգրումը:

Բրյուսելում ընդգծում են, որ էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը կդառնա էլեկտրաէներգիայի գների նվազման և էներգետիկ անվտանգության ամրապնդման հիմնարար տարր՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու պայմաններում։

Ըստ ԵՀ-ի՝ արդիականացված ցանցերը պետք է դառնան եվրոպական էներգահամակարգի «ողնաշարը», որն ունակ կլինի էլեկտրաէներգիան արդյունավետ բաշխել բոլոր անդամ պետությունների միջև և ինտեգրել ավելի էժան վերականգնվող աղբյուրները։

European Grids Package-ը նախատեսում է արմատական փոփոխություններ էներգետիկ ենթակառուցվածքի պլանավորման մոտեցումներում։ ԵՀ-ն ցանկանում է արագացնել թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը և սահմանել արդար կանոններ ծախսերի բաշխման համար՝ մասնավորապես սահմանից այն կողմ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում։

Energy Highways նախաձեռնությունը վերաբերում է ամենահրատապ և ռազմավարական նշանակության նախագծերին, որոնց իրականացումը պահանջում է լրացուցիչ քաղաքական աջակցություն և արագ որոշումներ։

Հանձնաժողովը խոստանում է անհապաղ արագացնել դրանց իրականացումը՝ ուժեղացված քաղաքական համակարգման, եվրոպական համակարգողների ներգրավման և անդամ պետությունների հետ սերտ համագործակցության միջոցով։ Բրյուսելը նաև կոչ է անում ԵՄ երկրներին այս նախագծերին ազգային առաջնահերթություն տալ։

Օրենսդրական առաջարկները կուղարկվեն Եվրախորհրդարան և ԵՄ Խորհուրդ։ Միաժամանակ հանձնաժողովը կշարունակի սերտ համագործակցությունը անդամ պետությունների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ էներգետիկայի կարևորագույն սահմանամերձ նախագծերը կյանքի կոչելու համար։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58