Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ուշադրության կենտրոնում են դեղորայքի շուկայի մրցակցային խնդիրները
11/10/2013 15:08
Կիսվել

Ուշադրության կենտրոնում են դեղորայքի շուկայի մրցակցային խնդիրները

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի և Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանդիպումը:

ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում դեղորայքի ոլորտում բացահայտված մի շարք խնդիրներ, որոնք, հնարավոր է, որ առկա լինեն նաև Հայաստանում:

Նշվել է, որ բավականին տարածված է այն երևույթը, երբ բժիշկները հիվանդներին նշանակում են կոնկրետ անվանումով դեղեր և ուղղորդում են գնալ կոնկրետ դեղատուն: Օրինակ, ՌԴ մրցակցային մարմինը պարզել է, որ այս երևույթը ունի մասսայական բնույթ և դրա արդյունքում բժիշկները դեղատներից կամ դեղ իրացնողներից ստանում են որոշակի պարգևատրումներ:

ՌԴ մրցակցային մարմնի ղեկավար Ի. Արտեմևը  ներկայացրել է նաև, որ կան այնպիսի երևույթներ, երբ բժիշկները հիվանդներին ուղղորդում են որոշակի հիվանդանոցներ՝ անցնելու այս կամ այն հետազոտությունը: Այս դեպքում ևս վերջինները որոշակի տոկոս են ստանում` յուրաքանչյուր հիվանդի վճարած գումարից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև դեղորայքի ոլորտի այլ մրցակցային խնդիրներ ևս: Օրինակ ՌԴ-ում «Բրոնխոմեդ» դեղի գովազդի ժամանակ  նշվել է, որ չունի հակացուցումներ, սակայն այն իրականությանը չի համապատասխանում, կամ մեկ այլ՝ «Լիսոբակտ» դեղի գովազդում նշվել է, որ այն նախատեսված է մեծահասակների և երեխաների արագ բուժման համար, սակայն այդ դեղը հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին:  

Ըստ ՏՄՊՊՀ-ի չի բացառվում, որ նման երևույթներ կարող են լինել նաև Հայաստանում, այդ իսկ պատճառով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կիրականացնի այս ոլորտում, պարզելու, արդյոք առկա են նմանատիպ պայմանավորվածություններ բուժհաստատությունների բժիշկների և դեղատների, կամ բժիշկների և տարբեր հետազոտություններ իրականացնող լաբորատոր և ախտորոշիչ կենտրոնների միջև:   

Հանդիպման ընթացքում 2 երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են նաև ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91