Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 4.3%-ով. սա վերջին երկու տարվա առավելագույն ցուցանիշն է
26/12/2025 12:22
Կիսվել

ԱՄՆ-ի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 4.3%-ով. սա վերջին երկու տարվա առավելագույն ցուցանիշն է

ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով աճել է 4.3%-ով: Այս մասին հայտնել է երկրի Առևտրի նախարարությունը։

Աճի տեմպերը արագացել են երկրորդ եռամսյակի համեմատ, երբ կազմել էին 3.8%, և դարձել են վերջին երկու տարվա առավելագույնը։

Trading Economics-ի ներկայացրած վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր աճի դանդաղում մինչև 3.3%։

Առևտրի նախարարության այս զեկույցն ԱՄՆ ՀՆԱ-ի փոփոխության առաջին գնահատականն է երրորդ եռամսյակի համար։ Այն փոխարինում է նախնական տվյալներին և երկրորդ գնահատականին, որոնք պետք է հրապարակվեին համապատասխանաբար հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 26-ին, սակայն չեն հրապարակվել պետական կառույցների աշխատանքի դադարեցման պատճառով։

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ տնտեսության մոտ երկու երրորդը, հուլիս-սեպտեմբեր ամիսներին աճել են 3.5%-ով, իսկ պետական ծախսերը՝ 2.2%-ով։

Բիզնեսի ներդրումները հիմնական ակտիվներում ավելացել են 1%-ով, մինչդեռ բնակարանային հատվածում կապիտալ ներդրումները նվազել են 5.1%-ով։ Արտահանման ծավալն աճել է 8.8%-ով, իսկ ներմուծումը նվազել է 4.7%-ով։

PCE սպառողական գների ինդեքսը երրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 2.8%-ով (երկրորդ եռամսյակում՝ 2.1%)։ PCE Core ինդեքսը (սպառողական գների փոփոխությունը՝ առանց սննդամթերքի և էներգակիրների արժեքի հաշվառման), որը Դաշնային պահուստային համակարգը ուշադիր հետևում է գնաճային ռիսկերը գնահատելիս, բարձրացել է 2.9%-ով (նախորդ եռամսյակում՝ 2.6%)։

ԱՄՆ-ում կորպորատիվ շահույթները հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախորդ եռամսյակի համեմատ աճել են 4.4%-ով՝ հասնելով 3.402 տրիլիոն դոլարի։ Երկրորդ եռամսյակում դրանց աճը կազմել էր ընդամենը 0.2%։ Տարեկան արտահայտությամբ կորպորատիվ շահույթների աճը կազմել է 10.5%։

Երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի դինամիկայի վերջնական տվյալները կհրապարակվեն հունվարի 22-ին։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59