Տնտեսական

USD BUY - 380.50-0.50 USD SELL - 382.00-0.50
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 65.36+1.97 WTI - 61.01+2.14
COMEX:  GOLD - 4589.20-0.33 SILVER - 89.35+5.23
COMEX:  PLATINUM - 2452.10+4.88
LME:  ALUMINIUM - 3184.50+7.88 COPPER - 13209.50+8.08
LME:  NICKEL - 17888.00+13.11 TIN - 47967.00+17.73
LME:  LEAD - 2053.00+2.37 ZINC - 3216.00+4.13
FOREX:  USD/JPY - 159.09+0.23 EUR/GBP - 1.1646-0.11
FOREX:  EUR/USD - 1.1646-0.11 GBP/USD - 1.344-0.24
STOCKS RUS:  RTSI - 1077.44-0.26
STOCKS US: DOW JONES - 49191.99-0.80 NASDAQ - 23709.87-0.10
STOCKS US: S&P 500 - 6963.74-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 53549.16+3.10 TOPIX - 3598.89+2.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26848.47+0.90 SSEC - 4138.76-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10137.35-0.03 CAC40 - 8347.20-0.14
STOCKS EUR:  DAX - 25420.66+0.06
13/01/2026  CBA:  USD - 380.83-0.32 GBP - 512.94-0.39
13/01/2026  CBA:  EURO - 444.28-1.09
13/01/2026  CBA:  GOLD - 56481+1412 SILVER - 1029.4+71.85
Համաշխարհային բանկը բարձրացրել է 2026 թվականի կանխատեսումը
14/01/2026 15:42
Կիսվել

Համաշխարհային բանկը բարձրացրել է 2026 թվականի կանխատեսումը

Համաշխարհային բանկը բարելավել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար՝ հայտարարելով, որ համաշխարհային տնտեսությունը ցուցաբերել է անսպասելի դիմակայունություն առևտրային լարվածության պատմական սրման պայմաններում։

2026 թվականի աճի կանխատեսումը բարձրացվել է 2.4%-ից մինչև 2.6%։ Զգալիորեն բարելավվել է նաև Միացյալ Նահանգների գնահատականը․ այժմ ակնկալվում է տնտեսության աճ՝ 2.2%, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր 1.6%։

Կանխատեսման վերանայումը տեղի է ունեցել 2025 թվականի ավելի ուժեղ արդյունքների ֆոնին։ Վերլուծաբանները դա բացատրում են առևտրի կտրուկ ակտիվացմամբ․ ընկերությունները և տնային տնտեսությունները շտապել են ապրանքներ ձեռք բերել՝ սպասելով Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը։ Լրացուցիչ աջակցություն է ապահովել նաև այն հանգամանքը, որ բարձր ներմուծման տուրքերի ազդեցությունը եղել է ավելի փոքր, քան սպասվում էր։

Այնուամենայնիվ, չնայած կանխատեսման բարելավմանը, 2026 թվականին աճի տեմպերը կլինեն անցած տարվա ցուցանիշներից ցածր։

«Համաշխարհային աճը հայտնվել է նեղ միջակայքում։ Կա կայունություն, բայց չկա արագացում», – նշել են Համաշխարհային բանկից:

Նա ընդգծել է, որ 2023 թվականից ի վեր իրական ՀՆԱ-ի աճը տատանվում է 2.6%-ից մինչև 2.8% միջակայքում, ինչը զգալիորեն ցածր է համավարակից առաջ եղած տասնամյակի միջին 3.2% ցուցանիշից։

Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ, չնայած առկա կայունությանը, ռիսկերը թեքված են դեպի իրավիճակի վատթարացումը։ Գլխավոր սպառնալիքը առևտրային հակամարտությունների կրկնակի սրացումն է։ Բարձր մաքսատուրքերը կարող են վերաուղղել արտահանման հոսքերը դեպի երրորդ երկրներ, ինչը, իր հերթին, կարող է ստիպել այդ երկրներում տեղական արտադրողներին պահանջել պաշտպանություն ուժեղացած մրցակցություն՝ առաջ բերելով պրոտեկցիոնիզմի շղթայական ռեակցիա։

13/01/2026
դրամ
Դոլար (USD)
380.83
-0.32
Եվրո (EUR)
444.28
-1.09
Ռուբլի (RUR)
4.8304
-0.0102
Լարի (GEL)
141.25
-0.18
56481
+1412
Արծաթ
1029.4
+71.85