Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Չինաստանում դեկտեմբերին ավտոմեքենաների վաճառքը նվազել է 6.2%` տարեկան կտրվածքով
15/01/2026 14:39
Կիսվել

Չինաստանում դեկտեմբերին ավտոմեքենաների վաճառքը նվազել է 6.2%` տարեկան կտրվածքով

Չինաստանում 2025 թվականի դեկտեմբերին ավտոմեքենաների վաճառքը նվազել է 6.2%-ով՝ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ: Այս մասին հայտնել է Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիան։

Նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների (NEV) իրացումն աճել է 7.2% և կազմել 1.71 մլն միավոր։

2025 թվականի դեկտեմբերին Չինաստանն արտահանել է 753 հազար ավտոմեքենա, ինչը 49.2%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ամսին։ NEV արտահանումը կազմել է 300 հազար՝ աճելով 2.2 անգամ, ընդ որում՝ 100% և ավելի աճի տեմպեր գրանցվել են ութերորդ ամիսն անընդմեջ։

Ռեգո Ինշուրանս

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ավտոմեքենաների վաճառքը Չինաստանում աճել է 9.4%՝ հասնելով ռեկորդային 34.4 մլն-ի, իսկ NEV վաճառքը՝ 28.2%՝ մինչև 16.49 մլն։ Արտադրությունը կազմել է 34.531 մլն (+10.4%), այդ թվում՝ NEV՝ ավելի քան 16.626 մլն (+29%)։

2025 թվականի արտահանումն աճել է 21.1%՝ հասնելով 7.1 մլն միավորի, իսկ NEV արտահանումը կրկնապատկվել է՝ հասնելով մինչև 2.62 մլն։

Ասոցիացիան կանխատեսում է, որ 2026 թվականին ավտոմեքենաների վաճառքի աճի տեմպերը կդանդաղեն մինչև 1% (NEV-ի դեպքում՝ մինչև 15.2%)՝ պահանջարկի թուլացման և բարձր աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշության պահպանման պայմաններում։ Ակնկալվում է, որ արտահանումը կաճի 4.3%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03