Թաիլանդը հաստատել է տվյալների մշակման կենտրոնների յոթ նախագիծ՝ ավելի քան 3.1 միլիարդ դոլար արժողությամբ
Թաիլանդի ներդրումների խորհուրդը հայտնել է, որ հաստատել է տվյալների մշակման կենտրոնների ստեղծման յոթ նախագիծ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 96.9 միլիարդ բաթ (3.1 միլիարդ դոլար) արժողությամբ։
Դրանց թվում են True Internet Data Center ընկերության երեք կենտրոն՝ 223 ՄՎտ ընդհանուր հզորությամբ (45.3 միլիարդ բաթ), GSA Data Center-ի երկու նախագիծ՝ 120 ՄՎտ ՏՏ բեռնվածությամբ (37.2 միլիարդ բաթ), ինչպես նաև Stellar DC-ի և սինգապուրյան հոսթինգ-մատակարար Freyr Technology-ի նախագծերը (համապատասխանաբար 8.1 միլիարդ և 6.3 միլիարդ բաթ)։
«Թաիլանդին անհրաժեշտ է հզոր և հուսալի ենթակառուցվածք՝ երկարաժամկետ աճին աջակցելու համար՝ թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում», – հայտարարել է խորհրդի ղեկավարը:
«Այս ռազմավարական ներդրումները վճռորոշ են Թաիլանդի թվային փոխակերպումն արագացնելու համար: Ստեղծելով անվտանգ և բարձր արտադրողականություն ունեցող տվյալների պահպանման օբյեկտներ՝ մենք բավարարում ենք աճող պահանջարկը և հնարավորություն ենք տալիս նորարարություններին ու բիզնեսի զարգացմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»։
2025 թվականին խորհուրդը հաստատել է 36 տվյալների կենտրոնների նախագիծ՝ ավելի քան 728 միլիարդ բաթ ընդհանուր արժողությամբ։ Ակնկալվում է, որ այս ոլորտի զարգացումը երկրին կբերի զգալի տնտեսական օգուտներ՝ հիմք դնելով բարձր որակավորում ունեցող մասնագետների համար աշխատատեղերի ստեղծմանը ռազմավարական կարևոր տեխնոլոգիական ոլորտներում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

