Տնտեսական

USD BUY - 379.00+0.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 438.50+0.00 EUR SELL - 443.00+0.50
OIL:  BRENT - 64.20+0.98 WTI - 59.44+0.61
COMEX:  GOLD - 4588.40-0.60 SILVER - 88.09-1.94
COMEX:  PLATINUM - 2322.70-0.46
LME:  ALUMINIUM - 3134.00-1.59 COPPER - 12803.00-3.08
LME:  NICKEL - 17578.00-1.73 TIN - 47982.00+0.03
LME:  LEAD - 2044.00-0.44 ZINC - 3209.00-0.22
FOREX:  USD/JPY - 158.07-0.05 EUR/GBP - 1.1588-0.18
FOREX:  EUR/USD - 1.1588-0.18 GBP/USD - 1.3381-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.46+2.10
STOCKS US: DOW JONES - 49359.33-0.17 NASDAQ - 23515.39-0.06
STOCKS US: S&P 500 - 6940.01-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 53936.17-0.32 TOPIX - 3658.68-0.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26844.96-0.29 SSEC - 4101.91-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10235.29-0.04 CAC40 - 8258.94-0.65
STOCKS EUR:  DAX - 25297.13-0.22
16/01/2026  CBA:  USD - 379.99+0.57 GBP - 509.41+0.23
16/01/2026  CBA:  EURO - 441.32-0.14
16/01/2026  CBA:  GOLD - 56331+138 SILVER - 1115+3.8
Եվրոպական խորհուրդը կգումարի ԵՄ արտահերթ գագաթնաժողով՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
19/01/2026 15:12
Կիսվել

Եվրոպական խորհուրդը կգումարի ԵՄ արտահերթ գագաթնաժողով՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է ԵՄ արտահերթ գագաթնաժողով հրավիրելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի՝ Գրենլանդիայի վերաբերյալ ծրագրերի շուրջ առաջացած լարվածության պատճառով։

Նա նշել է, որ ԵՄ անդամ պետությունների հետ իր խորհրդակցությունները՝ կապված Գրենլանդիայի շուրջ լարվածության հետ, հաստատում են ընդհանուր ամուր հավատարմությունը հետևյալ սկզբունքներին՝ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի միասնություն, Դանիայի և Գրենլանդիայի հետ աջակցության և համերաշխության միասնություն, ինչպես նաև Արկտիկայում խաղաղության և անվտանգության հարցում ընդհանուր տրանսատլանտյան շահերի ճանաչում՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակում։

ԵՄ անդամ պետությունները համաձայն են, որ ԱՄՆ-ի կողմից սահմանվող մաքսատուրքերը կվնասեն տրանսատլանտյան հարաբերություններին և անհամատեղելի են ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև գործող առևտրային համաձայնագրի հետ։ Նրանք պատրաստ են «պաշտպանվել ցանկացած ձևի հարկադրանքից»։

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է «շարունակել կառուցողական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում»։

Անցած շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Գրենլանդիայի հետ կապված իրավիճակի պատճառով փետրվարի 1-ից Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ կսահմանի 10% մաքսատուրք ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա։

16/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.99
+0.57
Եվրո (EUR)
441.32
-0.14
Ռուբլի (RUR)
4.8785
+0.0507
Լարի (GEL)
141.01
+0.22
56331
+138
Արծաթ
1115
+3.8