Արաբիկա սուրճն էժանացել է՝ հասնելով վերջին հինգ ամսվա նվազագույնին
Սուրճի գինը բորսայում նվազել է: Պատճառն աշխարհում սուրճի խոշորագույն մատակարար Բրազիլիայի բարձր բերքի սպասումներն են:
Բրազիլիայում սուրճի նոր բերքը, որի հավաքը կսկսվի մոտ երկու ամսից, կարող է հասնել ռեկորդային 75.8 մլն պարկի Այսպիսի կանխատեսում է արել EISA ընկերությունը։ Մեկ պարկի քաշը կազմում է 60 կգ։
EISA-ի գնահատմամբ՝ արաբիկա տեսակի սուրճի բերքը կկազմի 48 մլն պարկ, իսկ ռոբուստայինը՝ 27.8 մլն պարկ։
