Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 67.73+0.44 WTI - 62.89+0.29
COMEX:  GOLD - 5022.00+1.02 SILVER - 77.85+3.84
COMEX:  PLATINUM - 2077.10+2.27
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 152.68-0.12 EUR/GBP - 1.1866-0.01
FOREX:  EUR/USD - 1.1866-0.01 GBP/USD - 1.3648+0.24
STOCKS RUS:  RTSI - 1132.99+0.38
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.10 NASDAQ - 22546.67-0.22
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 56941.97-1.21 TOPIX - 3818.85-1.63
STOCKS CHINA:  HANG SENG - 26567.12-1.72 SSEC - 4082.07-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 10446.35+0.42 CAC40 - 8311.74-0.35
STOCKS EUR:  DAX - 24914.88+0.25
13/02/2026  CBA:  USD - 376.94-0.63 GBP - 513.28-1.69
13/02/2026  CBA:  EURO - 446.9-1.5
13/02/2026  CBA:  GOLD - 61117-524 SILVER - 1012.1-33.1
2025 թվականին Վրաստանում մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան հասել է ռեկորդային 3.9 մլրդ դոլարի։
16/02/2026 12:08
Կիսվել

2025 թվականին Վրաստանում մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան հասել է ռեկորդային 3.9 մլրդ դոլարի։

2025 թվականին Վրաստանում մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է 11.5%-ով․ երկիր է ներմուծվել 234 190 ավտոմեքենա՝ գրեթե 3.9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Մարդատար ավտոմեքենաները ներմուծման կառուցվածքում զբաղեցրել են առաջին տեղը՝ մոտ 20% բաժնեմասով։ Այդ մասին են վկայում երկրի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Միաժամանակ աճել է նաև արտահանումը․ տարվա ընթացքում Վրաստանից վերաարտահանվել է 111 265 ավտոմեքենա՝ 2.8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, աճը կազմել է 16%։ Ներմուծված մեքենաների զգալի մասը հետագայում ուղարկվում է Կենտրոնական Ասիայի երկրներ։

Մարդատար ավտոմեքենաների խոշորագույն մատակարարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որի բաժինը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 58.9%-ը։ 2025 թվականին Ամերիկայից մատակարարումներն աճել են 21.3%-ով։

Ռեգո Ինշուրանս

Այսպիսով, Վրաստան մարդատար ավտոմեքենաների ներմուծման թոփ-10 երկրներն են՝

ԱՄՆ՝ 2.2 մլրդ դոլարի 184427 ավտոմեքենա,

Գերմանիա՝ 660.9 մլն դոլարի 8254 ավտոմեքենա,

Ճապոնիա՝ 329.9 մլն դոլարի 19572 ավտոմեքենա,

Թուրքիա՝ 123.5 մլն դոլարի 2848 ավտոմեքենա,

Բելգիա՝ 61 մլն դոլարի 1294 ավտոմեքենա,

Չինաստան՝ 58.9 մլն դոլարի 6294 ավտոմեքենա,

Կանադա՝ 58.5 մլն դոլարի 3212 ավտոմեքենա,

Մեծ Բրիտանիա՝ 55.2 մլն դոլարի 582 ավտոմեքենա,

Հարավային Կորեա՝ 37.6 մլն դոլարի 3209 ավտոմեքենա,

Իտալիա՝ 31.2 մլն դոլարի 221 ավտոմեքենա:

Փոքր քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվել նաև Շվեդիայից, Չեխիայից, Ադրբեջանից, ԱՄԷ-ից, Բուլղարիայից և այլ երկրներից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

13/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.94
-0.63
Եվրո (EUR)
446.9
-1.5
Ռուբլի (RUR)
4.8801
-0.0113
Լարի (GEL)
140.43
-0.24
61117
-524
Արծաթ
1012.1
-33.1