Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Վարչապետ. Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը չի դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում
25/10/2013 10:40
Կիսվել

Վարչապետ. Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը չի դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը, և ձգտում ենք լայն ու համապարփակ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովի շրջանակներում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ձգտումը վերաբերում է համագործակցության բոլոր ուղղություններին՝ պետական շինարարություն, արդյունավետ կառավարում և ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական և առևտրային գործունեություն, անվտանգություն և ռազմական խնդիրներ, մշակույթ, կրթություն և այլն։ Վարչապետի դիտարկմամբ՝ եվրոպական գործընկերների օգնությամբ Հայաստանը առաջընթաց է արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով:

Տիգրան Սարգսյանը, իր խոսքում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերություններին, նշել է. «Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների հետ և մշտապես ստիպված է եղել լուծել անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Երբեմն այդ մարտահրավերները բավական արագ հաղթահարվել են, երբեմն էլ մեզանից դարեր են պահանջվել դրանք չեզոքացնելու համար։ Սակայն անկախ ժամանակից և ջանքերից՝ նպատակակետը միշտ հստակ է եղել։ Նույնիսկ աշխարհագրական հեռավորության պայմաններում Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել իր ժառանգությանն ու քրիստոնեական հիմնարար արժեքներին։ Մենք մեր հարաբերությունները ԵԺԿ-ի հետ դիտարկում ենք հենց այս առանցքում»: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԺԿ ընտանիքին անդամակցությունը Եվրոպայի հետ համագործակցության խորացմանը միտված մեր ռազմավարության անկյունաքարն է:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը համագործակցությունը Եվրամիության հետ չի դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում. «Մենք կտրականապես մերժում ենք նման մոտեցումը: Խոսքը չի վերաբերում մաքսային սակագներին և տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանը, լինելով շրջափակման մեջ և ունենալով թշնաբար տրամադրված հարևան, չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը և հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության հետ կենսական նշանակություն ունեցող իր ռազմավարական դաշինքը, որի վրա է խարսխված մեր երկրի անվտանգության համակարգը»: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ամրապնդումը մի կողմից և Մաքսային միությանը միանալը մյուս կողմից Հայաստանը չի կարող դիտարկել որպես իրարամերժ գործընթացներ, այլ դիտարկում է որպես փոխլրացնող:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59