Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդում․ կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
19/02/2026 14:36
Կիսվել

Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդում․ կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Նիստին մասնակցում էին հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ նախագահի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և առաջին նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ Էդուարդ Հակոբյանն առանձնահատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։ «ՊԵԿ-ը, լինելով թափանցիկ կառույցներից մեկը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ քննարկելով հանրությանը հուզող հարցերը։ Համոզված եմ, որ Հասարակական խորհրդի ակտիվ գործունեության արդյունքում 2026 թվականի ընթացքում կունենանք առավել արդյունավետ աշխատանք և առաջընթաց ապահովող գործունեություն»,-նշել է ՊԵԿ նախագահը։

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ 2025 թվականին կատարված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։ Նիստում ներկայացվել են նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերին, որոնցով նախանշված են ՀՀ ՊԵԿ առաքելությունը և տեսլականը։ Ռազմավարական ծրագրերը նույնպես հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։

Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը։ Մասնավորապես, այդ գործընթացի վերանայման շրջանակում առաջարկվել է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։

Կոմիտեի և հասարակական խորհրդի անդամների միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել ներկայացված հարցերի, ինչպես նաև բարձրացված խնդիրների և դիտարկումների շուրջ։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59