ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ
Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Մասնակիցները կուսումնասիրեն արհեստական բանականության կիրառումը պետական համակարգում, ժամանակի կառավարման մեթոդները, հաղորդակցման հմտությունները, անձնական թվային անվտանգության պահպանման կանոնները, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ։ Դասընթացները կմեկնարկեն փետրվարի 21-ից․ ոլորտի առաջակարգ մասնագետները մասնակիցներին կդասավանդեն խմբային առկա, ինչպես նաև առցանց տարբերակով։
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք անցնել այստեղ և գրանցվել:
