ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կուղեկցեն տանկերներին Հորմուզի նեղուցով
ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում նավթային տանկերներին ուղեկցել Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ցանկացած զարգացման դեպքում «ԱՄՆ-ն կապահովի էներգակիրների անխափան մատակարարումը»։
Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիային շահավետ պայմաններով ապահովագրություն և երաշխիքներ տրամադրել «Պարսից ծոցով իրականացվող բոլոր առևտրային ծովային փոխադրումների համար, հատկապես էներգակիրների հետ կապված բեռների դեպքում»։
Ավելի վաղ իրանական զինվորականները հայտարարել էին, որ պատրաստ են խորտակել ցանկացած տանկեր, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով։
