Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հունգարիան Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների երաշխիքներ է խնդրել
05/03/2026 11:57
Կիսվել

Հունգարիան Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների երաշխիքներ է խնդրել

Հունգարիային անհրաժեշտ են Ռուսաստանի կողմից նավթի և գազի մատակարարումների երաշխիքներ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ եղել է էներգակիրների հուսալի մատակարար։

«Այն ամենը, ինչ կախված է մեզանից, մենք միշտ կատարել ենք մեր պարտավորությունները և պատրաստ ենք դա շարունակել անել։ Ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, բայց մենք միշտ եղել ենք հուսալի մատակարարներ», – ասել է նա՝ նշելով, որ կողմերը կքննարկեն եվրոպական գազի շուկայի իրավիճակը, – «Ինչ վերաբերում է ածխաջրածիններին, հասկանում եմ, որ դա չի կարող ձեզ չմտահոգել, առաջին հերթին՝ նավթի մատակարարումները։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում հիմա գազի շուկաներում աշխարհում։ Մենք հաճույքով կքննարկենք այս բոլոր հարցերը»:

Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինան արդեն մի քանի շաբաթ է՝ Հունգարիայի ուղղությամբ արգելափակում է «Դրուժբա» նավթամուղը։

«Նրանք արգելափակում են նավթի մատակարարումները քաղաքական որոշման հիման վրա։ Հենց այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որպեսզի գազի և ածխաջրածինների մատակարարումները շարունակվեն հուսալի և կայուն ձևով, ինչպես դա եղել է նախկինում», – ընդգծել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք՝ Հունգարիան և Սլովակիան հունվարի 27-ից «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթ չեն ստանում։ Խորվաթական նավթամուղով կազմակերպվել էին ոչ ռուսական ծագման նավթի փոքր ծավալների մատակարարումներ, սակայն դրանք բավարար չեն Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ ապահովման համար։ Բացի այդ, դրանք համարվում են ավելի թանկ, և անհրաժեշտ է նաև հաշվի առնել տարանցման արժեքը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52