Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 377.00+0.25
EUR BUY - 436.00+0.00 EUR SELL - 441.50-0.50
OIL:  BRENT - 96.71+2.25 WTI - 97.26+0.95
COMEX:  GOLD - 4711.00-1.90 SILVER - 75.22-1.25
COMEX:  PLATINUM - 2027.00-0.17
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.69+0.18 EUR/GBP - 1.1666-0.01
FOREX:  EUR/USD - 1.1666-0.01 GBP/USD - 1.3395+0.02
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 55895.32-0.73 TOPIX - 3741.47-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25752.40-0.54 SSEC - 3966.17-0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
09/04/2026  CBA:  USD - 376.06-0.26 GBP - 503.77-1.97
09/04/2026  CBA:  EURO - 438.86-0.98
09/04/2026  CBA:  GOLD - 57945+2148 SILVER - 928.62+56.22
Վարչապետ. «Անհրաժեշտ է գտնել ԵՄ-ՀՀ փոխգործակցության նոր բանաձև»
31/10/2013 10:30
Կիսվել

Վարչապետ. «Անհրաժեշտ է գտնել ԵՄ-ՀՀ փոխգործակցության նոր բանաձև»

Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են և մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:

Միլան Ցաբրնոխը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը և ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը ևս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի:

09/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.06
-0.26
Եվրո (EUR)
438.86
-0.98
Ռուբլի (RUR)
4.8219
+0.0305
Լարի (GEL)
139.47
-0.3
57945
+2148
Արծաթ
928.62
+56.22