
Վաղաշենի միջնակարգ դպրոցի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով:
Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ:
Նշենք, որ ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի:
Կառավարությունից վստահեցնում են, որ մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը: