ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չի պատրաստվում նվազեցնել տոկոսադրույքը, եթե չլինի առաջընթաց գնաճի դանդաղեցման հարցում
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չի նվազեցնի հիմնական տոկոսադրույքը, եթե չտեսնի գնաճի դանդաղեցման ուղղությամբ առաջընթաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գանձապետարանի նախագահը:
«Մեր կանխատեսմամբ՝ մենք կտեսնենք առաջընթաց գնաճի մասով: Դա պետք է տեղի ունենա։ Քանի որ տարվա կեսին կնկատվի ներմուծման մաքսատուրքերի ազդեցության թուլացում, դա պետք է դառնա տեսանելի։ Տոկոսադրույքի վերաբերյալ կանխատեսումը կախված է տնտեսության վիճակից։ Եթե մենք չտեսնենք այդ առաջընթացը, տոկոսադրույքի նվազում չի լինի», – նշել է Փաուելը:
Պաշտոնյան նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով էներգակիրների գների աճը կխթանի գնաճն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ։ Սակայն, նրա խոսքով, դեռ վաղ է ամբողջությամբ գնահատել այդ իրադարձությունների տնտեսական ազդեցությունը։
