Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԵՄ-ում էներգակիրների գներն աճում են, սակայն մատակարարման խափանումներ չկան
24/03/2026 11:22
Կիսվել

ԵՄ-ում էներգակիրների գներն աճում են, սակայն մատակարարման խափանումներ չկան

ԵՄ-ն գտնվում է ներկայիս էներգետիկ ճգնաժամի ազդեցության տակ, ինչն արտահայտվում է բարձր գներով, սակայն միևնույն ժամանակ ԵՄ երկրների մատակարարումներում խափանումներ չկան: Այս մասին հայտարարել է ԵՀ ներկայացուցիչը։

«Իհարկե, իրավիճակը մեզ անհանգստացնում է։ Անհանգստացնում է նաև միջազգային շուկաների վիճակը։ Սակայն հիշեցնում եմ, որ Եվրոպայի մատակարարման անվտանգությունը վտանգված չէ», – ասել է նա՝ պատասխանելով ԵՄ էներգետիկայի վրա Իրանի հետ պատերազմի հետևանքների վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը նախապատրաստվել է՝ քաղելով 2022 թվականի ճգնաժամից դասեր և դիվերսիֆիկացնելով մատակարարման աղբյուրները։ Ինչպես նշել է պաշտոնյան, հանածո էներգակիրների ներմուծումից կախվածությունն այժմ չի կարելի համեմատել այն մակարդակի հետ, որը կար մինչև 2022 թվականը։ Բացի այդ, ԵՄ-ն նավթ չի ներմուծում Իրանից և հիմնականում ներմուծում է ԱՄՆ-ից և Նորվեգիայից:

«Ներկայումս գործում է շուկայի իրողություններին համապատասխան օրենսդրություն», – շարունակել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։

Որպես օրինակ նա նշել է կանոնակարգով նախատեսված ճկունությունը, որից ԵՄ անդամ պետությունները կարող են օգտվել գազապահեստների լցման կամ շուկայի պահանջներին արձագանքելու ժամանակ։

«Եվ վերջապես, մենք ունենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված եվրոպական էներգետիկ շուկայի արդիականացմանը», – հավելել է Իտկոնենը։

Նա հիշեցրել է ԵՄ նախագծերի մասին, որոնք վերաբերում են վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը և միջուկային էներգետիկայի զարգացմանը, որոնք, Եվրահանձնաժողովում ակնկալում են՝ կթույլատրեն զգալիորեն նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից։

«Դա մեզ կդարձնի ավելի քիչ խոցելի միջազգային շուկաների տատանումներից», – հայտարարել է Իտկոնենը։

Նա նաև հայտնել է, որ մարտի 26-ին Եվրահանձնաժողովում կհավաքվի գազի հարցերով հատուկ աշխատանքային խումբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58