Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Քննարկվել են GIZ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր
05/11/2013 11:16
Կիսվել

Քննարկվել են GIZ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը նշել է, որ GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը ողջունելի են և վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Նշենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի երկրորդ փուլը` «Անտառների կայուն կառավարում» և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում» ուղղություններով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերից անտառային տարածքների արբանյակային նկարահանումները, ինչը հնարավորություն է ընձեռել ստանալ անտառների կառավարման իրական պատկերը:

Թոմաս Էբերհեռը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տեղեկացնել ծրագրի ընթացքի մասին և ուսումնասիրել հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերն ու առաջարկությունները, որոնք կխթանեն ծրագրի արդյունավետ իրականացմանը:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65