Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Արդշինբանկն է
27/03/2026 21:48
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Արդշինբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված շահութահարկի ծավալը կազմել է մոտ 300․2 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 15․42%(+1.8 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 254․4 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 14․35%: Այսպիսով, այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված շահութահարկի ծավալն աճել է շուրջ 45․83 մլրդ դրամով կամ 18%-ով։

Առաջատար 10 ըներությունները շահութահարկի ծավալով

Արդշինբանկն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  26․87 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  4․4 մլրդ դրամ, արձանագրելով 22․47 մլրդ դրամ կամ 510․6% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 8 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 66․8%։

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  19․88 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 20․85 մլրդ դրամ, արձանագրելով 969․9 մլն դրամ կամ 4․7% բացասական աճ։ Կոմբինատի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 38․1%։

Ամերիաբանկն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 15․46 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 12․74 մլրդ դրամ, արձանագրելով 2․7 մլրդ դրամ կամ 21.4% աճ։ Բանկի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 53․3%։

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերությունը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8․16 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 7․63 մլրդ դրամ, արձանագրելով 529․5 մլն դրամ կամ 6․9% աճ։ Ընկերության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 53․3%։

Դիջիթեյնն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 7․5 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 1․97 մլրդ դրամ, արձանագրելով 5․53 մլրդ դրամ կամ 280% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 21 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 28․2%։

Կաբարկոն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 6․84 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 4․04 մլրդ դրամ, արձանագրելով 2․8 մլրդ դրամ կամ 69․4% աճ։ Կազմակերպության դիրքն իջել է 4 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 35․9%։

Ինեկոբանկն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 6․72 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 6․48 մլրդ դրամ, արձանագրելով 236․6 մլն դրամ կամ 3.6% աճ։ Բանկի դիրքն իջել է 3 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 57․9%։

Ակբա բանկն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  6․21 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 6․34 մլրդ դրամ, արձանագրելով 132․99 մլն դրամ կամ 2․1% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 3 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 44․5%։

Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  4․31 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 403․3 մլն դրամ, արձանագրելով 3․91 մլրդ դրամ կամ 968․5% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 100 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 85․6%։

Կոնվերս Բանկն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  4․07 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 4․69 մլրդ դրամ, արձանագրելով 620․6 մլն դրամ կամ 13․2% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 3 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 52․2%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52