Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 430.00-1.00 EUR SELL - 435.00-1.50
OIL:  BRENT - 113.04-1.34 WTI - 102.90+3.27
COMEX:  GOLD - 4570.00+1.79 SILVER - 72.56+4.40
COMEX:  PLATINUM - 1906.80+1.04
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.66-0.37 EUR/GBP - 1.1469-0.33
FOREX:  EUR/USD - 1.1469-0.33 GBP/USD - 1.3201-0.41
STOCKS RUS:  RTSI - 1082.99+0.02
STOCKS US: DOW JONES - 45216.14+0.11 NASDAQ - 20794.64-0.73
STOCKS US: S&P 500 - 6343.72-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 51063.72-1.58 TOPIX - 3497.86-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 24788.14+0.15 SSEC - 3891.86-0.80
STOCKS EUR:  FTSE100 - 10127.96+1.61 CAC40 - 7772.45+0.92
STOCKS EUR:  DAX - 22562.88+1.18
31/03/2026  CBA:  USD - 377.16-0.38 GBP - 497.85-1.56
31/03/2026  CBA:  EURO - 432.19-1.57
31/03/2026  CBA:  GOLD - 54920+248 SILVER - 857.91+35
ԵՀ-ում ԵՄ երկրներին կոչ են արել համակարգել գործողությունները էներգետիկ ճգնաժամի պայմաններում
31/03/2026 18:25
Կիսվել

ԵՀ-ում ԵՄ երկրներին կոչ են արել համակարգել գործողությունները էներգետիկ ճգնաժամի պայմաններում

Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով անդամ Դան Յորգենսենը կոչ է արել Եվրամիության երկրներին պատրաստ լինել հնարավոր երկարատև էներգետիկ ճգնաժամին և գործել միասնական ու համակարգված կերպով։

«Շուկայի անկայունության ֆոնին, որը կապված է Մերձավոր Արևելքում ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետ, ես կոչ եմ անում ԵՄ անդամ պետություններին համակարգել գործողությունները՝ նավթի և նավթամթերքի մատակարարումների ապահովման համար», – գրել է եվրահանձնակատարը սոցիալական ցանցում։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ ներկայում մեր մատակարարումները մնում են հուսալի, պետք է պատրաստ լինել միջազգային էներգետիկ առևտրում հնարավոր երկարատև խափանումների:

Յորգենսենի խոսքով՝ պատրաստվածությունն առանցքային նշանակություն ունի, իսկ միասնական գործելը չափազանց կարևոր է։

«Ես կոչ եմ անում ԵՄ երկրներին համակարգված գործել, փոխանակել տեղեկատվություն, հետևել ռիսկերին, խուսափել շուկաների աշխատանքը խաթարող քայլերից, հետաձգել նավթավերամշակման գործարանների ոչ առաջնային վերանորոգումները, ինչպես նաև խթանել պահանջարկի տնտեսումը և կենսավառելիքի օգտագործումը՝ բեռը նվազեցնելու համար», – հայտարարել է Յորգենսենը։

ԵՄ խորհուրդը մարտի 31-ին հրավիրել է էներգետիկայի նախարարների արտահերթ ոչ պաշտոնական տեսակոնֆերանս՝ նվիրված Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամին։

31/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.16
-0.38
Եվրո (EUR)
432.19
-1.57
Ռուբլի (RUR)
4.6283
-0.0218
Լարի (GEL)
139.82
-0.14
54920
+248
Արծաթ
857.91
+35