Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 110.13+0.81 WTI - 111.51-0.03
COMEX:  GOLD - 4617.40-1.17 SILVER - 71.85-1.39
COMEX:  PLATINUM - 1979.70-0.18
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.56-0.01 EUR/GBP - 1.1526+0.11
FOREX:  EUR/USD - 1.1526+0.11 GBP/USD - 1.3215+0.20
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
ՕՊԵԿ+-ի «ութնյակը» պայմանավորվածություն է ձեռք բերել մայիսին նավթի արդյունահանումը օրական 206 հազար բարելով ավելացնելու շուրջ
06/04/2026 15:19
Կիսվել

ՕՊԵԿ+-ի «ութնյակը» պայմանավորվածություն է ձեռք բերել մայիսին նավթի արդյունահանումը օրական 206 հազար բարելով ավելացնելու շուրջ

ՕՊԵԿ+-ի ութ երկրներ, որոնք նախկինում պարտավորվել էին կամավոր կերպով կրճատել նավթի արդյունահանումը, պաշտոնական առցանց հանդիպումից առաջ սկզբունքորեն համաձայնության են եկել մայիսին նավթի արդյունահանման քվոտաները օրական 206 հազար բարելով ավելացնելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով մի քանի պատվիրակների։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը ընդգծում է, որ արդյունահանման աճը հիմնականում կունենա տեսական բնույթ՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և դրանից հետո Պարսից ծոցի նավթարտադրող երկրների կողմից արդյունահանման կրճատման ֆոնին։

«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է խորհրդանշել նրանց մտադրությունը վերականգնել արդյունահանումը, երբ ռազմական գործողությունները թուլանան», – նշել են գործակալությունում։

«Ութնյակը» (Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Ղազախստան, Օման, Իրաք, ԱՄԷ, Քուվեյթ և Ալժիր) հանդիպում է ամեն ամիս, քանի որ ներկայում փոփոխվում են միայն հենց այս խմբի արդյունահանման քվոտաները։ Նախորդ նիստի ընթացքում նախարարները որոշել էին վերականգնել նախկինում առաջին եռամսյակի համար կասեցված քվոտաների ավելացումը՝ համաձայնելով ապրիլին դրանք բարձրացնել օրական 206 հազար բարելով։ Խոսքը վերաբերում է շուկա վերադարձնելուն նախկինում ընդունված սահմանափակումների՝ ընդհանուր 1.65 մլն բարել/օր չափով, որոնցից արդեն «չեղարկվել» է 0.6 մլն բարել/օր։

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98