
Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստի շրջանակներում խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։
Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։