FT. ԵՀ-ն կխրախուսի հեռավար աշխատանքը՝ ճգնաժամը մեղմելու համար
Եվրոպական հանձնաժողովը կխրախուսի հեռավար աշխատանքը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՀ փաստաթղթին և մի քանի անանուն պաշտոնյաներին։
Հաջորդ շաբաթ ԵՀ-ն անդամ պետություններին կներկայացնի էներգաարդյունավետության բարձրացման և կանաչ էներգիայի անցման ծրագիր։ FT-ի տվյալներով՝ այն նախատեսված է ապահովելու էներգակիրների բարձր գների «անմիջական նվազում»։
Առաջարկությունները հիմնված են նախորդ ճգնաժամի ընթացքում ընդունված միջոցների վրա, որը պայմանավորված էր Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով։ Դրանք կախված են հանածո վառելիքից կախվածության կրճատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի հետ և պետք է նպաստեն վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման խթանմանը։
Հանձնաժողովի հավելվածներում, որոնց ծանոթացել է FT-ը, նշվում է, որ պետք է խրախուսել ձեռնարկություններին՝ աշխատակիցների համար ապահովելու շաբաթական առնվազն մեկ օր պարտադիր հեռավար աշխատանք։ Հանձնաժողովը նաև խորհուրդ է տվել նվազեցնել ԱԱՀ-ն ջերմային պանելների և արևային մարտկոցների համար։
Փաստաթուղթը դեռ վերջնական մշակված չէ։ Այլ միջոցներ՝ ներառյալ ավիացիոն վառելիքի պակասի խնդրի լուծումը, գտնվում են մշակման փուլում։
Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ առաջարկվող քայլերը խորհուրդներ են, ոչ թե հրահանգներ։
Ապրիլի սկզբին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել էր, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամը կունենա երկարաժամկետ հետևանքներ։
