Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հորմուզի ճգնաժամի պատճառով Պանամայի ջրանցքի եկամուտներն աճել են 15%-ով
11/05/2026 13:08
Կիսվել

Հորմուզի ճգնաժամի պատճառով Պանամայի ջրանցքի եկամուտներն աճել են 15%-ով

Պանամայի ջրանցքը արձանագրում է տարանցման և եկամուտների զգալի աճ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ինչպես Financial Times-ին հայտնել է Պանամայի պետական գործակալության ֆինանսական տնօրեն Վիկտոր Վիալը, ջրանցքով նավագնացություններն աճել են մոտ 20%-ով։ Փետրվարի վերջում սրացումից առաջ ջրանցքով օրական միջինում անցնում էր 34 նավ, ներկայում այդ ցուցանիշը հասել է մինչև 38, իսկ որոշ օրերին հասնում է 40-41 նավի։ Ամենանշանակալի աճը գրանցվել է ԱՄՆ-ից դեպի Ասիայի երկրներ նավթի, վառելիքի և չոր բեռների փոխադրման հատվածում։ Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա ուղևորվող նավթատարների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ օրական յոթ տարանցումից հասնելով 12-14-ի։

Բեռնվածության աճը ջրանցքի վարչակազմից պահանջել է լրացուցիչ ծախսեր, մասնավորապես՝ անձնակազմի արտաժամյա աշխատանքի վճարման համար։ Ինչպես ընդգծել է Վիկտոր Վիալը, նավերի թվի աճի և աճուրդային սակագների բարձրացման համատեղ ազդեցությունը թույլ է տալիս կանխատեսել եկամուտների 10-15% աճ։ Ջրանցքով անցնելու համար աճուրդային սլոթի միջին արժեքն աճել է մինչև 385 հազար դոլար՝ հակամարտության մեկնարկից առաջ եղած 135 հազար դոլարի համեմատ։ Գրանցված դեպքերից մեկում գազատար նավը տարանցման համար վճարել է 4 մլն դոլար, թեև տնօրենի խոսքով՝ նավերի մեծ մասը շարունակում է ջրանցքով անցնել 1 մլն դոլարից պակաս վճարով։

Չնայած դրական դինամիկային՝ ջրանցքի ղեկավարությունը պահպանողական է մնում կանխատեսումների հարցում։

«Երբ շուկայում նման խափանումներ են տեղի ունենում, ամեն ինչ շատ արագ է փոխվում, այդ պատճառով մենք դեռ չենք շտապում հաշվել եկամուտներն ու վերանայել տարվա կանխատեսումները», – պարզաբանել է Վիալը։

2025 ֆինանսական տարում Պանամայի ջրանցքն արդեն ստացել է 4.1 մլրդ դոլար մաքուր շահույթ՝ 5.71 մլրդ դոլար եկամտի պայմաններում։ 2026 ֆինանսական տարվա պաշտոնական կանխատեսումը կազմում է 5.8 մլրդ դոլար։ Վարչակազմը չի բացառում, որ ներկայիս աճը կարող է կարճաժամկետ լինել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը կայունանա սպասվածից արագ։

Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մինչ այդ նեղուցով անցնում էր աշխարհի նավթի, կոնդենսատի և նավթամթերքի ընդհանուր ծավալների 15-20%-ը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելի քան 30%-ը։ Վիկտոր Վիալը նշել է, որ նույնիսկ հնարավոր խաղաղությունից հետո վերաուղղված բեռնահոսքերի մի մասը կարող է պահպանվել նոր երթուղու վրա, քանի որ ընկերությունները ձգտում են դիվերսիֆիկացնել լոգիստիկան և նվազեցնել կախվածությունը Մերձավոր Արևելքի անկայուն տարածաշրջանից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52