Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-փետրվար
11/05/2026 21:08
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1,169 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 12․61%-ով կամ 130․9 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 8․03%-ով կամ 36․6 մլն դոլարով և կազմել 418․9 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35․84%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 156․9 մլն դոլար, +144․03% կամ +92․6 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13․42%-ը։

Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 131․04 մլն դոլար, -41․92% կամ -94․6 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալի 11․21%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 49․95 մլն դոլար, -8․88% կամ -4․9 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․27%-ը:

Հինգերորդը Շվեցարիան է՝ 46․4 մլն դոլար, +122․83% կամ +25․6 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․97%-ը։

Բուլղարիան վեցերորդն է՝ 45․5 մլն դոլար, +474․4% կամ +37․6 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․89%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 27․2 մլն դոլար, +97․88% կամ +13․5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․33%-ը։

Ութերորդ տեղում Բելառուսն է՝ 19․4 մլն դոլար, +38․35% կամ +5․4 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․66%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 19․2 մլն դոլար, +36․15% կամ +5․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․64%-ը։

Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 18․4 մլն դոլար, +20․87% կամ +3․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․57%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 4․85%-ով և կազմել 465․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5․73%-ով և կազմել 453․02 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 39․86%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․76%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 87․8%-ով և կազմել 139․1 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 11․9%-ը։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33