Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-փետրվարին
11/05/2026 22:29
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-փետրվարին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-փետրվարին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 1,895․3 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 7․3%-ով կամ 128․9 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 23․34%-ով կամ 130․8 մլն դոլարով և կազմել 429․5 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 22․66%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 211․8 մլն դոլար, -10․13% կամ -23․9 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․17%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 107․4 մլն դոլար, +5․8% կամ +5․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․66%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 97․3 մլն դոլար, +13․82% կամ +11․8 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․13%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 83․8 մլն դոլար, +35․89% կամ +22․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․42%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 80․4 մլն դոլար, +36․58% կամ +21․5 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․24%-ը։

Գերմանիան յոթերորդն է՝ 63․04 մլն դոլար, +32․2% կամ +15․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․33%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 49․7 մլն դոլար, +11․07% կամ +4․96 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․62%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 28․4 մլն դոլար, +15․61% կամ +3․83 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․5%-ը։

Տասնյակը եզրափակում է Շվեցարիան՝ 28․1 մլն դոլար, +143․9% կամ +16․6 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում ներմուծման 1․48%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 39․25%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 18․91%-ով և կազմել 476․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 20․44%-ով և կազմել 453․4 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 50․57%-ով և կազմել 382․9 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 403․6 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -25․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 297․6 մլրդ դոլար՝ -6․9%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 95․3 մլն դոլար՝ +12․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 72․5 մլն դոլար է՝ +40․3%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 70․7 մլն դոլար՝ +51․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 49․5 մլն դոլար՝ +12․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 30․6 մլն դոլար՝ +22%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 55․4 մլն դոլար՝ 3․3 անգամ աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 13․6 մլն դոլար՝ -15․7%։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12