Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2008-ի ճգնաժամը կանխատեսած ներդրողը զգուշացրել է ԱՄՆ ֆոնդային շուկայի հնարավոր փլուզման մասին
14/05/2026 16:18
Կիսվել

2008-ի ճգնաժամը կանխատեսած ներդրողը զգուշացրել է ԱՄՆ ֆոնդային շուկայի հնարավոր փլուզման մասին

Ամերիկացի ներդրող Մայքլ Բյուրին զգուշացրել է ԱՄՆ ֆոնդային շուկայի փլուզման ռիսկի մասին՝ տեխնոլոգիական հատվածի բարձր, սակայն անկայուն գնահատումների պատճառով։ Նրա խոսքով՝ շուկային կարող է սպասել 2000-ականների սկզբի դոտքոմների փլուզման կրկնությունը։ Ներդրողը խորհուրդ է տվել ֆիքսել շահույթը, հատկապես միկրոչիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերում։

Ներդրող Մայքլ Բյուրին, որը դարձել է «Իջեցման խաղը» (The Big Short) ֆիլմի հերոսի նախատիպը, զգուշացրել է, որ ամերիկյան Nasdaq 100 ֆոնդային ինդեքսը «պարաբոլիկ» աճից հետո մոտենում է կտրուկ շրջադարձի. այդ աճը տեխնոլոգիական ընկերությունների գնահատումները հասցրել է անկայուն բարձր մակարդակների։ Այս մասին ֆինանսիստը գրել է Substack հարթակում իր փակ բլոգում, փոխանցում է Bloomberg-ը։

Մայքլ Բյուրիի գնահատմամբ՝ Nasdaq 100-ը վաճառվում է շահույթի նկատմամբ 43 մուլտիպլիկատորով, ինչը զգալիորեն բարձր է արդարացի մակարդակից, որը նրա խոսքով, պետք է լինի մոտ 30-ի սահմանում, քանի որ «Ուոլ Սթրիթը, հնարավոր է, ավելի քան 50%-ով գերագնահատում է մեր ամենաարագ աճող և ամենաթանկ ընկերությունների շահույթը»։

Ներդրողի խոսքով՝ շուկայի ներկայիս իրավիճակը հիշեցնում է դոտքոմների՝ ինտերնետային ընկերությունների փուչիկի գագաթնակետը՝ նախքան դրա փլուզումը։ Այս համատեքստում նա առանձին ընդգծել է չիպարտադրողների բաժնետոմսերի կտրուկ թռիչքը․ Ֆիլադելֆիայի կիսահաղորդչային ինդեքսը մարտի վերջից աճել է գրեթե 70%-ով։ «Մենք պատմական իրադարձության ականատեսն ենք։ Ֆոնդային շուկայի համար սա լավ բան չի խոստանում», — գրել է Մայքլ Բյուրին՝ տեղի ունեցողը համեմատելով «այն վայրի հետ, որտեղ մի քանի րոպեից արյունալի ավտովթար է տեղի ունենալու»։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Մայքլ Բյուրին այն բազմաթիվ ներդրողներից է, որոնք մտահոգված են Alphabet-ի, Amazon-ի և այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ արհեստական ինտելեկտում մեծածավալ ներդրումների ալիքով պայմանավորված բաժնետոմսերի աճով։ Ներդրողը խորհուրդ է տվել ֆիքսել շահույթը և կրճատել տեխնոլոգիական հատվածի բաժնետոմսերում ներդրումները։ «Նույնիսկ եթե թվում է, թե այս վերելքը դեռ կարող է շարունակվել, յուրաքանչյուր ոք, ում բախտ է վիճակվել շահել այս պարաբոլիկ շարժերից և ով չի վաճառում, խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ կկարողանա դուրս գալ գագաթնակետին կամ դրան մոտ», — զգուշացրել է նա։

Մայքլ Բյուրին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 2000-ականների կեսերին կանխատեսեց ԱՄՆ հիփոթեքային վարկավորման համակարգի փլուզումը։ 2005 թվականին նա սկսեց գնել վարկային դեֆոլտային սվոփներ՝ CDS-ներ, հատուկ ֆինանսական գործիքներ, որոնք նման էին ապահովագրության և շահույթ էին բերում հիփոթեքային պարտատոմսերի դեֆոլտի դեպքում։ Մինչ անշարժ գույքի ամբողջ շուկան շարունակում էր աճել, նրա ռազմավարությունը անհեթեթ էր թվում, և նա ենթարկվում էր ներդրողների կոշտ ճնշմանը։ Սակայն 2007 թվականին, երբ հիփոթեքային փուչիկը պայթեց, նրա կանխատեսումը լիովին արդարացավ։ Այդ իրադարձությունը նրա ներդրողներին բերեց մոտ $700 մլն շահույթ, իսկ անձամբ նրան՝ $100 մլն։

2025 թվականի հոկտեմբերին Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը արհեստական ինտելեկտի ոլորտում ներդրումային ակտիվությունն անվանեց «փուչիկ»՝ նշելով, որ նույնիսկ այդ դեպքում մարդկությունը կարող է օգուտ ստանալ տեխնոլոգիաների բուռն զարգացումից։ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը նույնպես չափազանցված էր համարել արհեստական ինտելեկտի շուրջ ձևավորված ներդրումային ոգևորությունը։ Bank of America-ի հարցումը ցույց է տվել, որ ֆոնդերի կառավարիչների ավելի քան կեսը կարծում է, թե AI-ի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերը գտնվում են «փուչիկի» փուլում։

AI-ի շուկայի չափազանց արագ աճի մասին խոսել է նաև «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ շուկային սպասվում է նույնպիսի փլուզում, ինչպիսին տեղի ունեցավ դոտքոմների փուչիկի դեպքում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52