Չինաստանը պարտավորեցրել է ավտոարտադրողներին առաջնահերթ ուշադրություն դարձնել էլեկտրամեքենաների անվտանգությանը
Չինաստանի արդյունաբերության նախարարությունը պարտավորեցրել է ավտոարտադրողներին և մարտկոցներ արտադրողներին բոլոր գործառնական ոլորտներում առաջնահերթ ուշադրություն դարձնել արտադրանքի անվտանգությանը։
Պատճառը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մի շարք ապրանքների, ծառայությունների ու հատկապես վառելիքի սղությունից:
Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շուկայական վերահսկողության կարգավորիչի և պետական հրդեհային անվտանգության ու փրկարար ծառայության հետ համատեղ անցկացրել է տեսաժողով՝ նվիրված էլեկտրամեքենաների անվտանգության կառավարման ուժեղացմանը։
Հրահանգը պարտավորեցնում է ընկերություններին անվտանգությանն առաջնահերթություն տալ բոլոր փուլերում՝ հետազոտությունների և մշակման, արտադրության, մատակարարման շղթաների կառավարման, ինչպես նաև վաճառքից հետո սպասարկման ոլորտներում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

