Եվրոպային զանգվածային գործազրկություն են կանխատեսել
ABB արդյունաբերական կոնգլոմերատի ղեկավար Մորտեն Վիրոդը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան կարող է բախվել զանգվածային գործազրկության, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ցնցումների ֆոնին անհապաղ չիրականացվի տնտեսության ապակարգավորում։
Վիրոդի խոսքով՝ եվրոպական երկրների օրենսդիրները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում, մինչդեռ գազի գների աճը նվազեցնում է ԵՄ-ի մրցունակությունը՝ համեմատած Միացյալ Նահանգների հետ։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Եվրամիությանը չի վիճակվի անցնել խոր տնտեսական ճգնաժամի և գործազրկության աճի միջով, որպեսզի իշխանությունները գիտակցեն հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը։
«Հուսով եմ՝ մեզ չի պարտադրվի ականատես լինել շատ ավելի լուրջ ճգնաժամի, որը կհանգեցնի զանգվածային գործազրկության։ Հրատապության զգացումը ձեռք բերելու համար դա չպետք է դառնա անհրաժեշտ պայման», – ասել է Վիրոդին։
