Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8․3%-ով
08/06/2026 20:13
Կիսվել

2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 3,610.7[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8․3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 59․4%-ով և կազմել 1,584.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն նվազել է 22․2%-ով և կազմել 602.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 18․8%-ով և կազմել 939.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 55․2%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 18․4%-ով և կազմել 483.7[1] մլն կՎտ ժամ։

[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրող-ների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 170.9 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 102.7 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58