
Հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 62,0 հազար տոննա շաքարավազ
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 62,0 հազար տոննա շաքարավազ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալներն աճել են 36.5%-ով:
2012 թվականի առաջին տաս ամսում Հայաստանում արտադրվել էր 45,4 հազար տոննա շաքարավազ:
Նշենք նաև, որ այս տարի մեր երկիրը զգալի կրճատել է շաքարի ներմուծման ծավալները:
Հայաստան շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից: