Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԵՄ արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը կազմել է 1 միլիարդ եվրո
16/06/2026 13:16
Կիսվել

ԵՄ արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը կազմել է 1 միլիարդ եվրո

2026 թվականի ապրիլին եվրագոտու արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը կազմել է 1 միլիարդ եվրո՝ մարտին վերանայված 4.9 միլիարդ եվրո հավելուրդից հետո (նախնական գնահատմամբ՝ 7.8 միլիարդ եվրո):

Միաժամանակ, Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին, որ ապրիլին եվրագոտին կգրանցի 7.8 միլիարդ եվրոյի հավելուրդ։

Ապրիլին եվրագոտուց ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 5%-ով՝ հասնելով 255.4 միլիարդ եվրոյի, իսկ ներմուծումն ավելացել է 9.3%-ով՝ մինչև 256.4 միլիարդ եվրո։

ԵՄ-ում արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդն ապրիլին կազմել է 7.1 միլիարդ եվրո՝ նախորդ ամսվա 2.3 միլիարդ եվրո հավելուրդից հետո։ Ապրանքների արտահանումն աճել է 3.2%-ով՝ հասնելով 225.7 միլիարդ եվրոյի, իսկ ներմուծումն ավելացել է 10.1%-ով՝ մինչև 232.8 միլիարդ եվրո։

Արդյունաբերական արտադրության ծավալը եվրագոտում ապրիլին ամսական կտրվածքով աճել է 0.1%-ով, իսկ տարեկան արտահայտությամբ՝ 0.3%-ով։

Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետները կանխատեսում էին 0.3% աճ ամսական կտրվածքով և 1.7% անկում՝ տարեկան հաշվարկով։

ԵՄ-ում արդյունաբերական արտադրությունն ապրիլին մարտի համեմատ նույնպես աճել է 0.1%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 0.9%-ով։

Միաժամանակ, երկարաժամկետ օգտագործման ապրանքների արտադրությունը եվրագոտում աճել է 1%-ով, մինչդեռ Եվրամիությունում նվազել է 0.1%-ով։ Կարճաժամկետ օգտագործման ապրանքների արտադրությունը եվրագոտում մարտի համեմատ ավելացել է 1.7%-ով, իսկ ԵՄ-ում՝ 0.9%-ով։

Վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրությունը եվրագոտում կրճատվել է 0.4%-ով, իսկ ԵՄ-ում՝ 0.1%-ով։ Միջանկյալ արտադրանքի թողարկումը եվրագոտում և ԵՄ-ում աճել է համապատասխանաբար 0.8% և 0.7%-ով։

Արտադրատեխնիկական նշանակության ապրանքների արտադրությունը եվրագոտում նվազել է 0.5%-ով, իսկ ԵՄ-ում՝ 0.2%-ով։

Արդյունաբերական արտադրության ամենամեծ աճը ապրիլին՝ մարտի համեմատ, գրանցվել է Մալթայում (+5.2%), Շվեդիայում (+3.4%) և Ռումինիայում (+1.5%)։

Ամենամեծ անկումը գրանցվել է Բուլղարիայում (-4.6%), Հունաստանում (-3.5%) և Լեհաստանում (-3.4%)։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59